ՆԱՏՕ-ն պատրաստ է իր կազմում ընդգրկել ցանկացած եվրոպական երկիր. Քերի
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է իր կազմում ընդգրկել ցանկացած եվրոպական երկիր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
«ԱՄՆ-ը միանում է իր դաշնակիցներին և հավաստում, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են ցանկացած եվրոպական երկրի համար, որը կարող է ստանձնել անդամության պարտավորություններն ու պարտականությունները, ինչպես նաև կարող է ավանդ ներդնել եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության գործում»,- ասել է Քերին: Դրա հետ մեկտեղ պետքարտուղարը չի նշել ՆԱՏՕ-ին միանալու կոնկրետ թեկնածուներին:
Քերիի հայտարարությունը նվիրված էր ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջորդական փուլերի տարեդարձերին: 1999 թվականի մարտին դաշինքին անդամակցել են Հունգարիան, Լեհաստանը և Չեխիան, 2004 թվականի մարտին՝ Բուլղարիան, Էստոնիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան, իսկ 2009 թվականի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի անդամներ են դարձել Ալբանիան և Խորվաթիան:
Քերին հայտարարել է, որ ռազմական դաշինքը «ժողովրդավարություն, բարգավաճում ու կայունություն է տարածել Եվրոպայում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն