Գերմանիան Լեհաստանին է վերադարձրել նացիստների խլած նկարը
Աշխարհ
Գերմանաիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր լեհ պաշտոնակից Ռոդոսլավ Սիկորսկուն է հանձնել վենետիկցի կլասիցիստ Ֆրանչեսկո Գուարդիի «Պալատի աստիճանները» նկարը, որը նացիստները Վարշավայից տարել էին 1939 թվականին: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
Բեռլինում կարծում են, որ այս քայլը կօգնի այն ավելի քան 300 հազար մշակութային արտեֆակտները Գերմանիայի թանգարաններին վերադարձնելու շուրջը Լեհաստանի հետ բանակցությունների վերսկսմանը, որոնց թվում են Բեթհովենի և Մոցարտի ձեռագրերը:
Վարշավան, իր կողմից, հուսով է, որ Գերմանիան կօգնի փնտրել-գտնելու և վերադարձնելու մի ամբողջ շարք մշակութային հուշարձաններ, որոնք երկրից անհետացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու