ՆԱՏՕ-ն օդային վարժանքներ է սկսել Լիտվայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Շվեդիայի մասնակցությամբ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Լիտվայում ապրիլի 1-ին սկսվել են Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաօդային ուժերի երկօրյա վարժանքները, որոնց մասնակցում են Լիտվայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկեր երկրի՝ Շվեդիայի մարտական ինքնաթիռները:
Ինչպես հաղորդել է Լիտվայի ռազմական գերատեսչությունը, վարժանքների ընթացքում փորձարկվելու են որոնողափրկարարական աշխատանքներ, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի հետ ռազմաօդային ուժերի գործակցությունը:
«ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի վարժանքները դաշնակցային պարտավորությունները կատարելու դաշինքի պատրաստակամության վկայությունն են: Դրանք հնարավորություն են տալիս Լիտվայի զինծառայողներին՝ կատարելագործելու վարպետությունն ու փոխգործակցությունը դաշնակիցների հետ»,-նշել է հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար Յուոզաս Օլեկասը:
Վարժանքներն ընթանում են Գերմանիայում բազավորված ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի միացյալ հրամանատարության ղեկավարությամբ: Այսօրինակ վարժանքներ անցկացվում են երեք տարին մեկ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն