Ուկրաինայի ներկայիս իշխանությունների քաղաքականությունն սպառնում է պետության փլուզմամբ. Շոյգու
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի ներկայիս իշխանությունների անհեռատես գործողություններն սպառնում են այդ երկրի փլուզմամբ: Այդ մասին ապրիլի 1-ին հայտարարել է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Կիևի ղեկավարության կողմից նեոնացիստներին սիրաշահելը և ռուսատյաց տրամադրությունների խրախուսումը կարող են ողբերգության վերածվել ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար»,-ասել է նա` Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունում:
Նրա խոսքով՝ այժմ առավել բարդ իրադրություն է ստեղծվում Ուկրաինայի արևելյան և հարավային մարզերում, որտեղ «ազգայնականները ձգտում են ճնշել ռուսալեզու բնակչության ելույթները, այդ թվում՝ բռնություն կիրառելով»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն