ՆԱՏՕ-ն դադարեցնում է ՌԴ-ի հետ գործնական համագործակցությունը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները որոշում են կայացրել կասեցնել Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական գործնական համագործակցությունը` պահպանելով քաղաքական երկխոսությունը:
«Մենք որոշում ենք կայացրել կասեցնել ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև քաղաքացիական և ռազմական ուղղություններով գործնական բոլոր կապերը»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` նշված է համատեղ հայտարարության մեջ:
Միաժամանակ, նախարարները նշել են, որ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի քաղաքական երկխոսությունն անհրաժեշտության դեպքում կարող է շարունակվել դեսպանների և ավելի բարձր մակարդակով, որպեսզի հնարավորություն լինի մտքեր փոխանակել` առաջին հերթին Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն