Ռուսաստանն ահաբեկում է Ուկրաինային` սահմանին կենտրոնացնելով մեծ թվով զինծառայողներ
Աշխարհ
Ռուսաստանը ահաբեկում է Ուկրաինային՝ սահմանին կենտրոնացնելով զգալի թվով զինծառայողներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
«ԱՄՆ-ն մերժում է Ղրիմի բռնակցման օրինականությունը և գիտակցում, որ Ռուսաստանն օգտագործում է ահաբեկման ռազմավարությունը՝ Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացնելով մեծ քանակությամբ զինծառայողներ: Այդ մարտահրավերի լավագույն պատասխանը ժողովրդավարության և տնտեսության մեջ հաջողություններ ունենալն է»,-հայտնել է Քերին:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ «ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակից իր աջակցությունն է հայտնել՝ երաշխավորելու համար, որ Ուկրաինան այդ հարցում հաջողություն կունենա»:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները որոշում են կայացրել կասեցնել Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական գործնական համագործակցությունը` պահպանելով քաղաքական երկխոսությունը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու