ՄԱԿ-ն սկսել է Սիրիային նվիրված «Ժնև-3» խորհրդաժողովի նախապատրաստումը. Պան Գի Մուն
Աշխարհ
Միջազգային հանրակցությունն սկսել է Սիրիային նվիրված երրորդ խորհրդաժողովի («Ժնև-3») նախապատրաստումը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նրա խոսքով՝ խորհրդաժողովի հաջողության համար կպահանջվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցությունը:
«Մեզ անհրաժեշտ է մոբիլիզացնել միջազգային հանրակցության քաղաքական կամքը: «Ժնև-2» խորհրդաժողովը լայն հեռանկարներ չբերեց և մենք ջանադիր աշխատում ենք «Ժնև-3» հանդիպումն անցկացնելու վրա»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ նոր խորհրդաժողովի հաջողության համար կպահանջվի «հանգուցային խաղորդների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությունը, որոնք դարձել են ժնևյան վերջին խորհրդաժողովի նախաձեռնողները»: «Նրանք պետք է ազդեն բոլոր կողմերի վրա, որպեսզի նրանք անկեղծ ու կառուցողական տրամադրվածությամբ մոտենան բանակցություններին»,- հավելել է Պան Գի Մունը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու