Կիմ Չեն Ընն «սպառնալից» է համարում Կորեական թերակղզում ստեղծված իրադրությունը
Աշխարհ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեական թերակղզու ներկայիս իրադրությունը բնութագրել է «սպառնալից»: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ներկայումս իրադրությունը սպառնալից է»,-Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մեջբերել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի հայտարարությունը, որը նա արել է բարձրաստիճան զինվորականների հետ կայացած հանդիպմանը:
Նա նաև նշել է, որ չնայած Փհենյանի կողմից արվող խաղաղասիրական քայլերին, Հարավային Կորեան և ԱՄՆ-ն շարունակում են զորավարժությունները թերակղզու շրջանում, ինչը ԿԺԴՀ-ի կարծիքով` հանրապետության տարածք «ներխուժման փորձ է»:
Կիմ Չեն Ընի հայտարարությունը հաջորդել է Կորեայի Հյուսիսի և Հարավի միջև հրետանային համազարկերի փոխանակմանը, ինչպես նաև հնարավոր նոր միջուկային փորձարկման վերաբերյալ Փհենյանի նախազգուշացմանը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու