Ռուսաստանը չեղյալ հայտարարեց Ուկրաինայի հետ ՌԴ-ի Սևծովյան նավատորմի վերաբերյալ համաձայնագրերը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է ՌԴ-ի Սևծովյան նավատորմի վերաբերյալ ռուս-ուկրաինական չորս համաձայնագրերի գործողությունը դադարեցնելու մասին օրենքը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Սույն համերկրային օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից»,-նշվում է փաստաթղթում:
Մարտի 28-ին ՌԴ նախագահն այդ համաձայնագրերի գործողության դադարեցման մասին օրինագիծը ներկայացրել էր Պետդումայի քննարկմանը: Մարտի 31-ին այն միաձայն ընդունվել էր խորհրդարանի ստորին պալատի կողմից, իսկ ապրիլի 1-ին հավանության արժանացել Դաշնության խորհրդի կողմից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)