Յուլյա Տիմոշենկոն չի հանի իր թեկնածությունը հօգուտ Պյոտր Պորոշենկոյի
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է «Ուկրինֆորմը», Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, թե չի հանի իր թեկնածությունը հօգուտ Պյոտր Պորոշենկոյի: Այդ մասին Տիմոշենկոն հայտարարել է մամուլի ասուլիսում:
«Ես առանց այդ էլ ամեն օր աջակցում եմ Պյոտր Պորոշենկոյին՝ պարբերաբար գնելով Roshen կոնֆետներ, իմ ընտանիքն օգտագործում է միայն այդ ապրանքանիշը: Կարծում եմ, որ դա լավ աջակցություն է»,- նշել է «Բատկիվշչինայի» առաջնորդը:
«Ըստ իս՝ Ուկրաինայի նախագահին պետք է ընտրեն ոչ թե քաղաքական կուլիսներում՝ պայմանավորվելով միասնական թեկնածուի շուրջը, այլ միայն հաշվի առնելով մարդկանց ընտրությունը»,-ասել է Տիմոշենկոն:
Հիշեցնենք, որ ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ավելի վաղ հորդորել է Տիմոշենկոյին` հանել թեկնածությունն Ուկրաինայի նախագահի ընտրություններում և իր օրինակով պաշտպանել Պյոտր Պորոշենկոյի թեկնածությունը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու