Տուրչինովը չի բացառում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է «Ուկրինֆորմը», Ուկրաինան կարող է որոշում ընդունել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մասին, եթե Ռուսաստանը չդադարի սպառնալ նրա տարածքային ամբողջականությանը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը «Շուստեր live»-ի եթերում:
«Հենց Ռուսաստանի Դաշնությունն է իր ագրեսիայով, իր զորքով, որոնք մշտապես գտնվում են մեր երկրի սահմաններին, համառորեն Ուկրաինային հրում դեպի ՆԱՏՕ: Եթե նրանք շարունակեն աշխատել այդ ուղղությամբ, ապա ես չեմ բացառում, որ դա տեղի կունենա»,- ասել է Տուրչինովը:
Նրա խոսքով՝ հենց Ռուսաստանի գործողությունների հետևանքով է աճում Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը պաշտպանող քաղաքացիների թիվը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու