ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը տիեզերական բնագավառում. NASA
Աշխարհ
Միացյալ Նահանգները դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը տիեզերական բնագավառում, բացառությամբ Միջազգային տիեզերակայանի ծրագրի: Այս մասին հայտնում է itar-tass-ը վկայակոչելով՝ NASA-ին, այս որոշումն ընդունվել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ:
«Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շարունակվող խախտումները՝ NASA-ն դադարեցնում է Ռուսաստանի Դաշնության հետ շփումների մեծ մասը,- ասված է ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչության հայտարարության մեջ:- Այնուամենայնիվ, NASA-ն և «Ռոսկոսմոսը» կշարունակեն փոխգործակցությունը Միջազգային տիեզերակայանի անվտանգության և անընդհատ աշխատանքի ապահովման ուղղությամբ»:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել են, որ Ուկրաինայի շուրջն ստեղծված իրադրության կապակցությամբ ԱՄՆ-ն դադարեցրել է Ռուսաստանի հետ կոնսուլտացիաները հակահրթիռային պաշտպանության բնագավառում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)