Կիևում ցուցարարների սպանությունների կասկածանքով ձերբակալվել է «Բերկուտի» արդեն 12 մարտիկ
Աշխարհ
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը (ՈՒԳԴ) ձերբակալել է ոստիկանության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման արդեն 12 մարտիկի՝ փետրվարի 18-20-ը Կիևի Ինստիտուտսկայա փողոցում մարդկանց գնդակահարման կասկածանքով: Այս մասին ինչպես տեղեկացնում է «Ուկրինֆորմը», հայտնել է ՈՒԳԴ-ի մամուլի ծառայության ղեկավար Վասիլի Զորյան:
«Ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ` արդեն ձերբակալվել է 12 բերկուտական` Կիևում բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց սպանությունների կասկածանքով»,- ասել է Զորյան:
Նրա խոսքով՝ ձերբակալվածների թվում է այսպես կոչված «սև վաշտի» հրամանատարը, վաշտ, որն, ըստ հետաքննության տվյալների՝ ունեցել է հրազեն և անմիջականորեն կրակել է մարդկանց վրա:
«Քննչական գործողությունները շարունակվում են, իրադարձությունները զարգանում են սրընթաց, ուստի դժվար է ասել, թե դեռևս որքան ձերբակալվածներ կլինեն»,- հայտարարել է խոսնակը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու