Օբաման ստորագրել է Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենք՝ Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:
«Նախագահն ստորագրել է «Ուկրաինայի ինքնիշխանության, ամբողջականության, ժողովրդավարական և տնտեսական կայունության» մասին 4152 օրենքը, որը ենթադրում է Ուկրաինային 1 մլրդ դոլարի վարկային երաշխիք և 150 մլն դոլարի չափով անհապաղ դրամական օգնություն, ինչպես նաև որոշ ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառում»,-հայտարարել է Քարնին:
Օբաման նաև օրենք է ստորագրել, ըստ որի՝ ավելացվում է ԱՄՆ-ի՝ Ուկրաինայում հեռարձակվող պետական ԶԼՄ-ների ֆինանսավորման չափը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու