Եղիսաբեթ Բ թագուհին մեղր, վիսկի և հավկիթ է նվիրել Հռոմի պապին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին առաջին անգամ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ նրանք քահանայապետին են նվիրել խեցանոթով մեղր, որը հավաքվել է Բուկինհեմի պալատի այգում, մեկ շիշ վիսկի Շոտլանդիայի թագավորական կալվածքից և տասը հավկիթ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Իր արարքը թագուհին բացատրել Է նրանով, որ ցանկացել է Հռոմի պապին նվիրել արտասովոր մի բան: Իր հերթին Ֆրանցիսկոսը թագուհուն է հանձնել քարե գունդ՝ գագաթին խաչով: Այս նվերը նախատեսված Է նրա ծոռան՝ Ջորջի համար:
Ֆրանցիսկոսը դարձել Է հինգերորդ քահանայապետը, որի հետ Եղիսաբեթ Բ-ն, որը գլխավորում է Անգլիկան եկեղեցին, հանդիպել է անձամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու