Ղրիմի թաթարների երկու ներկայացուցիչներ հաստատվել են հանրապատության կառավարության կազմում
Աշխարհ
Ղրիմի Պետխորհրդի նստաշրջանում թաթարների երկու ներկայացուցիչներ Զաուր Սմիռնովը և Լենուր Իսլյամովը, հաստատվել են հանրապետության կառավարության կազմում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Սմիրնովը հաստատվել է Ղրիմի Հանրապետության ազգամիջյան հարաբերությունների և արտաքսված քաղաքացիների գործերի հանրապետական կոմիտեի նախագահի պաշտոնում, իսկ Իսլյամովը դարձել է Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի փոխնախագահի պաշտոնակատար:
Այս որոշման օգտին քվեարկել են ներկա գտնվող պատգամավորներից 74-ը: «Մարդիկ կնշանակվեն ըստ պրոֆեսիոնալ հատկանիշի, մենք հետևողական քաղաքականություն ենք վարում այդ հարցում»,- ասել է Ղրիմի Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա