Ջորջ Բուշը Դալասում կբացի աշխարհի ղեկավարների դիմանկարների անհատական ցուցահանդեսը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի գեղանկարչության անհատական ցուցահանդեսը, որը ներառում է աշխարհի 24 ղեկավարների դիմանկարները, ապրիլի 4-ի կբացվի Դալասում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ցուցահանդեսը կրում է «Ղեկավար լինելու արվեստը. նախագահի անձնական դիվանագիտությունը» անվանումը, դրա ցուցանմուշների թվում են, մասնավորապես, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի և Դալայ-լամայի դիմանկարները: Ջորջ Բուշը նշել է, որ պատկերել է սոսկ այն քաղաքական գործիչներին, որոնց հետ իրեն՝ որպես պետության ղեկավարի վիճակվել է համագործակցել:
«Մեր միջև բարեկամության ոգին էր իշխում: Դուք գիտեք՝ ես հիանում եմ նրանցով՝ այդ ղեկավարներով, և փորձել եմ այնպես անել, որ այդ մարդիկ տեսնեն, թե ես ինչպես եմ իրենց վերաբերվում»,- ասված է դստեր հետ նախկին նախագահի զրույցի ծանուցվող հատվածում, որն աշխատում է որպես NBC-ի թղթակից:
Ցուցահանդեսում ներկայացվող դիմանկարներն ավելի վաղ երբեք չեն ցուցադրվել հրապարակորեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու