Աֆղանստանում օտարերկրյա լրագրողուհի է սպանվել, ևս մեկը լրջորեն վիրավորվել է
Աշխարհ
Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող Հոսթ քաղաքում օտարերկրացի լրագրողուհի է սպանվել, ևս մեկը լրջորեն վիրավորվել է: Հաղորդագրություններ են ստացվում, որ ողջ մնացածն օրհասական վիճակում է: Այս մասին հայտնում է BBC-ին:
Հարձակվողը եղել է ոստիկանական համազգեստով: Միջադեպը տեղի է ունեցել նախագահական ընտրություններին նախօրյակին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու են 400 հազար աֆղանցի և օտարերկրյա զինվորականներ: Քաբուլ տանող բոլոր ճանապարհները փակ են:
Ավելի վաղ թալիբները հայտարարել են ապրիլի 5-ին նշանակված նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները խափանելու իրենց մտադրության մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու