ՄԱԿ-ում արևմտյան երկրները դեմ են Քեսաբի հարձակման դատապարտմանը
Աշխարհ
ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակությունը նշել է, որ արևմտյան տերությունները ձախողել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Քեսաբ գյուղաքաղաքի վրա զինված խմբավորումների հարձակման դատապարտմանը հասնելու Ռուսաստանի ջանքերը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ապրիլի 3-ին ՄԱԿ-ի նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ Ռուսաստանը փորձել է հասնել Քեսաբի վրա հարձակման քննադատությանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, սակայն Արևմուտքի պետությունները դեմ են եղել նախագծին:
«Նրանք հստակ դիրքորոշում ունեն մարդասիրիական, քաղաքական հարցերի և քիմիական զենքերի վերաբերյալ' այն է բոլոր հնարավոր ձևերով ճնշում գործադրել կառավարության վրա»,-նշել է Չուրկինն՝ ավելացնելով, որ Ռուսաստանը ՄԱԿ-ին կրկին առաջարկել է դատապարտել կատարվածը, և սպասում է, թե ինչպես կարձագանքեն դրան:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու