Բելառուսն Ուկրաինայի փոխարեն ստանձնել է ԱՊՀ-ի նախագահի գործառույթները
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Բելառուսն Ուկրաինայի փոխարեն ստանձնել է ԱՊՀ-ի նախագահի գործառույթները: Այդ մասին հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը՝ Մոսկվայում ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի սկսվելուց առաջ:
«Բելառուսը պատրաստակամություն է հայտնել իրականացնել ԱՊՀ-ի նախագահությունը»,-ասել է Մակեյը: Նրա խոսքով՝ Բելառուսն իր՝ որպես նախագահի, հիմնական խնդիրը տեսնում է բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը Համագործակցությունում:
Մարտին Կիևը հայտարարել է Համագործակցությունում նախագահությունից հրաժարվելու մասին: Դեռ ավելին, Ուկրաինան հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության մասին, և մարտի 24-ին Գերագույն ռադայում գրանցվել է համապատասխան օրինագիծը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու