«ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա 2014 թվականի երկրորդ կեսին». Լավրով
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա 2014 թվականի երկրորդ կեսին: Այդ մասին ապրիլի 4-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Համագործակցության երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները:
«Մենք անցկացրինք արդյունավետ հանդիպում, քննարկեցինք մի շարք փաստաթղթերի պատրաստումը,-նշել է նախարարը: - էական ավանդ ներդրեցինք ԱՊՀ-ի երկրների գագաթնաժողովի նախապատրաստման գործում, որը կկայանա այս տարվա երկրորդ կեսին»:
Իր հերթին Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կանցկացվի Մինսկում մայիսի վերջին: Նրա խոսքով՝ Բելառուսն ըմբռնումով է վերաբերյալ ԱՊՀ-ի նախագահումից Ուկրաինայի հրաժարվելուց հետո ստեղծված իրադրությանը և ամեն ինչ կանի, որպեսզի տարին Համագործակցության համար հաջող լինի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու