Հնդկաստանում լրագրողին բռնաբարած երեք տղամարդիկ դատապարտվել են մահապատժի
Աշխարհ
Հնդկաստանում դատարանը վճիռ է կայացրել 22-ամյա ֆոտոլրագրողուհուն բռնաբարած երեք տղամարդկանց նկատմամբ, որը հարձակման էր ենթարկվել 2013 թվականի օգոստոսին Մումբայում:
Վիջայ Յադհավը, Քասիմ Բենգալին և Սալիմ Անսարին մեղավոր են ճանաչվել կրկնակի բռնաբարություն կատարելու մեջ և դատապարտվել են մահապատժի: Չորրորդ հանցագործը՝ Սիրաջը, դատապարտվել է ցմահ բանտարկության:
Լրագրողուհու և նրա ընկերոջ վրա հարձակումը կատարվել է լքված տեքստիլ ֆաբրիկայի մոտ: Հարձակվողներն այնտեղ են քարշ տվել երկուսին, կապկպել ու ծեծել երիտասարդին, ինչից հետո բռնաբարել են աղջկան: Լրագրողուհին բուժվում է «Ջասլոք» հիվանդանոցում, նրա վիճակը բարելավվել է և բժիշկների կողմից գնահատվում է կայուն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու