Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակել է Սաշա Բելիի հեռախոսազրույցը (լուսանկարներ)
Աշխարհ
Ինչպես հայտնում է TCH-ը, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն ազգայնական Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշա Բելի) սպանության հետաքննությամբ զբաղվող Գերագույն ռադայի հանձնաժողովի նիստի ընթացքում հրապարակել է նրա հեռախոսազրույցների ձայնագրությունները, որտեղ նաև նշվում է, թե ինչ զենքով է Մուզիչկոն կրակել: Այս մասին հայտնում է Обозреватель-ը:
Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Մուզիչկոն, ով հայտնի է Սաշա Բելի մականունով, գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: ՌԴ-ն Մուզիչկոյին կասկածում էր 1994-2000թթ. Չեչնիայում ռուս զինվորներին տանջելու և սպանելու մեջ: Ռուսաստանը Մուզիչկոյի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել: Ավելի վաղ Մուզիչկոն համացանցում տեսանյութ էր տեղադրել, որի միջոցով հայտնել էր, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունն իրեն ոչնչացնելու մասին հատուկ վճիռ է կայացրել:
Հիշեցնենք, որ «Աջ հատված» ծայրահեղական խմբավորման ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն սպանվել է 2014թ. մարտի 25-ին՝ իրավապահների հետ փոխհրաձգության հետևանքով, սակայն ավելի ուշ պաշտոնական հայտարարություն տարածվեց, ըստ որի ազգայնականն ինքն է իր վրա կրակել։






















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու