Ռուսաստանում հայերի միությունը հարգանքի տուրք է մատուցել Սիրիայի անմեղ զոհերի հիշատակին
Աշխարհ
Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ ապրիլի 5-ին ՌԴ-ում Սիրիայի դեսպանատան առջև տեղի է ունեցել պսակադրության արարողություն` ի հիշատակ Սիրիայում տեղի ունեցող գործողությունների հետևանքով զոհված անմեղ քաղաքացիների:
«Իտառ-տասս»-ի փոխանցմամբ` Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը նշել է, որ ակցիայի նպատակն է` Սիրիային ցուցաբերել հոգեբանական աջակցություն ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում: «Մենք եկել ենք սատարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ արտաքին գործերի նախարարության ջանքերին` ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորմանը»,- ասել է Մուքանյանը:
ՌԴ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռիյադ Հադդադը նշել է, որ իրենք ցանկանում են այսօր պաշտպանել իրենց ժողովրդին «Ջեբհատ ան-Նուսրա» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումներից: «Ոչ մի նոր բան չկա նրանում, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին, վերջինս իր ինքնաթիռների ուղեկցությամբ օգնել է, որպեսզի ահաբեկիչները մուտք գործեն Քեսաբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է դեսպանը:
Նա ընդգծել է, որ Սիրիան վստահ է ահաբեկիչների դեմ իր հաղթանակում: «Մենք այս ամենից ուժեղ և հաղթած դուրս կգանք»,- հայտարարել է Հադդադը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու