Յանուկովիչն Ուկրաինայում է. Սերգեյ Ակսյոնով
Աշխարհ
Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնեցկում է: Այս մասին հայտնում է Обозреватель-ը:
«Յանուկովիչը Դոնեցկում է: Սպասում ենք տեղեկության հաստատմանը»,-գրում է Ակսյոնովը:
Ըստ տեղական ԶԼՄ-ների` հանրահավաքները շարունակվում են նաև այսօր: Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել արևելյան շրջաններում խռովությունները հանդարտեցնելու համար:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի հարավ-արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, երկրի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են տեղի ունեցել: Ցուցարարները հավաքվել են ռուսական եռագույնի տակ և պահանջել իրենց շրջանների կարգավիճակի մասին հանրաքվեներ անցկացնել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու