Տիմոշենկոն շտապ մեկնում է Դոնեցկ
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն շտապ մեկնում է Դոնեցկ՝ այնտեղ տիրող սրված իրադարձությունների պատճառով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։
Քաղաքական գործիչը երկրի արևելքում իրադարձությունները դիտարկում է որպես անջատողական տրամադրություններ և վստահ է, որ ռուսական ուժերը կապ ունեն այդ դեպքերի հետ։ Տիմոշենկոն պահանջել է իշխանություններից արդյունավետ միջոցներ ձեռնարկել:
Հիշեցնենք, որ կիրակի օրը դաշնայնացման աջակիցների հանրահավաքներ են անցկացվել Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, որոնց մասնակիցները պահանջել են իրենց շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեների անցկացում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)