Եվրամիությունն անհանգստացած է Ուկրաինայի երեք տարածաշրջանների իրադրությունից
Աշխարհ
Եվրամիությունն անհանգստացած է Ուկրաինայի առավելապես ռուսալեզու երեք տարածաշրջանների իրադրությունից: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Մենք ուշադիր և անհանգստությամբ հետևում ենք իրադրության զարգացմանը»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում:
Դրա հետ մեկտեղ Կոսյանչիչը նշել է, որ «քաղաքական բոլոր պահանջներն Ուկրաինայում պետք է իրականացվեն ոչ բռնի մեթոդներով և ժողովրդավարական չափորոշիչներին ու օրենքներին համապատասխան», և այդ առումով Ուկրաինայի առաջիկա նախագահական ընտրությունները «դրա համար լավ ֆորում են»:
«Մենք վճռականորեն պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և այդ առումով պաշտպանում ենք Ուկրաինայի կառավարությանը: Մենք կշարունակենք ճգնաժամի ապաէսկալացման և երկրի իրադրության հետագա ապակայունացումից խուսափելու կոչ անել»,-ասել է Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու