«Մեկ տարվա ընթացքում Սիրիայում ակտիվ ռազմական գործողությունները կավարատվեն». Բաշար ալ Ասադ
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում Սիրիայում ակտիվ ռազմական գործողությունները կավարտվեն:Այս մասին Դամասկոս կատարած իր այցելության և նախագահ Ասադի հետ ունեցած հանդիպումների արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ռուսաստանի Պաղեստինյան ուղղափառ ընկերակցության ղեկավար Սերգեյ Ստեպաշինը:
Ստեպաշինը նշել է, որ, Ասադի խոսքով, ռազմական գործողությունների ավարտից հետո ստիպված կլինեն շարունակել պայքարը ահաբեկչության դեմ՝ ավելացնելով, որ, Ասադի կարծիքով, պայքարը ոչ թե կրոնների, այլև բոլոր հավատացյալների և ավազակախմբերի միջև է:
«Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման ժամանակ նախագահը նշել է, որ պատերազմն ընթանում է ոչ թե մուսուլմանների և ուղղափառների միջև, այլև հանցագործների և տարբեր ազգությունների ու հավատքի մարդկանց միջև»,- նշել է Ստեպաշինը՝ ավելացնելով, որ Սիրիային տրամարդված մարդասիրական օգնությունը՝ դեղորայքը, բժշկական տեխնիկա, մթերք, հագուստ, հավաքվել են կամավոր հիմունքներով:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ապրիլի 2-ին ընդունել է Ռուսաստանի Պաղեստինյան ուղղափառ ընկերակցության պատվիրակությանը' Սերգեյ Ստեպաշինի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու