Ասադը խնդրում է իրեն չհամեմատել Յանուկովիչի հետ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խնդրել է իրեն չհամեմատել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնքի նախագահ Սերգեյ Ստեպաշինը Դամասկոս կատարած իր այցի և Ասադի հետ հանդիպման արդյունքներով:
Ըստ նրա`Սիրիայի առաջնորդն իրեն խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել, որ մտադիր չէ հետևել Ուկրաինայի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի օրինակին և ծանր պահին լքել երկիրը:
«Ես տեղեկացրել եմ Ռուաստանի կառավարությանը, որ պետք է վերականգնել միջկառավարական հանձնաժողովը: Ասադը գտնվում է հիանալի մարզավիճակում: Նա խնդրել է փոխանցել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Ես Յանուկովիչ չեմ»,- ասել է Ստեպաշինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու