Նիդերլանդների թագավորի աշխատավարձը կարող է քառակի կրճատվել
Աշխարհ
Նիդերլանդների Վիլեմ-Ալեքսանդեր թագավորի աշխատավարձը կարող է զգալիորեն կրճատվել: Այս հայտարարությամբ տեղական մամուլում հանդես է եկել Աշխատանքի կուսակցությունից պատգամավոր ընտրված Յան Վոսը:
Նրա կարծիքով՝ միապետի աշխատավարձը պետք է վերադառնա «Բալկենենդեի նորմին» (Յան Բալկենենդեն Նիդերլանդների վարչապետն է եղել 2002-2010 թվականներին), այսինքն՝ կազմի տարեկան շուրջ 230 հազար եվրո:
Ներկայում Վիլեմ-Ալեքսանդերն ստանում է 825 հազար եվրո, ևս 372 հազար եվրո սահմանված է Մաքսիմա թագուհու համար: Բացի այդ, բյուջեից զգալի միջոցներ են հատկացվում թագավորական պալատները, ավտոհավաքակազմը, ինքնաթիռները, սպասարկող անձնակազմին պահելու և անվտանգության ապահովման համար:
Վոսը ծրագրում է այդ հարցն իր գործընկերների հետ հանգամանորեն քննարկել աշնանը, երբ խորհրդարանում կքննարկվի թագավորական ընտանիքի բյուջեի հարցը: Շատ պատգամավորներ համաձայն չեն Վոսի դիրքորոշմանը: «Թագավորական ընտանիքը պետք է վայելուչ տեսք ունենա, ինչը թանկ է նստում,- նշում է խորհրդարանական Յորեն Ռեկուրտը:-Թագուհին պետական այցելության ժամանակ չպետք է H&M-ից գնված զգեստով լինի»:
Վիլեմ-Ալեքսանդերն ինքն ընդգծել է, թե ըմբռնումով է մոտենում այդ տեսակետին և այն կարծիքին է, որ անձնակազմի կամ աշխատավարձի բոլոր կրճատումներն առաջին հերթին պետք է նպաստեն միջոցների տնտեսմանը, հա-որդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու