Ուկրաինայի արևելքում բողոքի ցույցերը Ռուսաստանի ձեռքի գործն է. ԱՄՆ պետդեպ
Աշխարհ
Ինչպես հայտնում է korrespondent-ը, Ուկրաինայի արևելքում բողոքի ցույցերը կազմակերպվել են Ռուսաստանի կողմից։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին:
«Հայտնի է, որ նրանք, ովքեր ելույթ են ունենում այդ շրջաններում, ռուսամետ անջատողականներ են։ Կան հաստատված ենթադրություններ, որ այդ ելույթ ունեցողներից որոշներին վճարում են, և նրանք տեղացիներ չեն։ Այդ ամենը մեզ շատ է անհագստացնում, իսկ եթե Ռուսաստանը փորձի ներխուժել Ուկրաինա, միևնույնն է` ԱՄՆ-ն մտադիր է լուծել բոլոր հարցերը միայն խաղաղ ճանապարհով»,-նշել է Փսակին։
ԱՄՆ վարչակազմը կարծում է նաև, որ Դոնեցկի մարզային խորհրդի պատգամավորները հանրապետություն հռչակելու և հանրաքվե իրականացնելու համար բավարար լիազորություններով օժտված չեն:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ էր արել ուկրաինական ղեկավարությանը չմեղադրել Ռուսաստանին Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու