Ուկրաինան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար
Աշխարհ
Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկին հանդիպում է ունեցել հանրապետությունում Ադրբեջանի դեսպան Էյնուլա Մադաթլիի հետ: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմը»՝ վկայակոչելով ԱԳ նախարարության մամուլի ծառայությանը:
Լուբկիվսկին շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարտի 27-ի նիստում համապատասխան բանաձևի քվեարկության ընթացքում:
Կողմերը հավաստել են փոխադարձ պատրաստակամությունն ակտիվացնելու երկկողմ քաղաքական երկխոսությունը ռազմավարական գործընկերության գոյություն ունեցող մեխանիզմների շրջանակներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուշադրությունը կենտրոնացնել հանգուցային ոլորտներում կոնկրետ նախագծերի իրացման, ինչպես նաև համագործակցության նոր հեռանկարներ փնտրելու վրա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու