«ՆԱՏՕ-ն անհանգստացած է Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններում ստեղծված իրադրությունից». Ռասմուսեն
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայի Արևելքում ստեղծված իրադրության կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ria.ru-ն` վկայակոչելով Reuters գործակալությունը:
«Ուկրաինայի Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները խորն անհանգստություն են առաջացնում: Ես Ռուսաստանին կոչ եմ անում հետքայլ անել: Արևելյան Ուկրաինայի ուղղությամբ ցանկացած հնարավոր շարժում կնշանակի լարվածության լուրջ սաստկացում, այլ ոչ թե ապաէսկալացում»,-հայտարարել է Ռասմուսենը, որն ապրիլի 8-ին այցով ժամանել է Փարիզ:
Վերջին երկու օրերին ռուսաստանյան դրոշների ներքո ֆեդերալացման կողմնակիցների հանրահավաքներ են տեղի ունենում Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում. դրանց մասնակիցները պահանջում են հանրաքվեներ անցկացնել իրենց տարածաշրջանների կարգավիճակի շուրջ:
Ապրիլի 7-ին Խարկովում և Դոնեցկում ֆեդերալացման կողմնակիցները հայտարարել են Խարկովի Ժողովրդական Հանրապետություն և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն ստեղծելու մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու