Գերագույն ռադան ուժեղացրել է պատասխանատվությունն ազգային անվտանգության հիմքերի դեմ հանցագործությունների համար
Աշխարհ
Ժողովրդական պատգամավորներն ընդունել են օրենք «Ուկրաինայի Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին» (Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի դեմ հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ուժեղացման վերաբերյալ): Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը, այս որոշման օգտին քվեարկել է 231 ժողովրդական պատգամավոր:
Օրենքի դրույթների համաձայն՝ այն կանխամտածված գործողությունները, որոնք կատարվել են տարածքային կամ պետական սահմանների փոփոխման նպատակով, ի խախտումն Ուկրաինայի Սահմանադրությամբ սահմանած կարգի, ինչպես նաև նման գործողությունների հրապարկային կոչերը կամ դրանց կատարման կոչերով նյութերի տարածումը պատժվում են 3-ից մինչև 5 տարվա ազատազրկմամբ (նախորդ օրենքը նախատեսում Էր պատիժ՝ մինչեւ 3 տարի ժամկետով ազատության սահմանափակում կամ նույն ժամկետով ազատազրկում):
Նույն այդ գործողությունները, որոնք հանգեցրել են մարդկանց մահվան կամ այլ ծանր հետևանքների, պատժվում են 10-ից մինչև 15 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ (նախորդ պատիժը ազատազրկում Էր նախատեսում 7-ից մինչև 12 տարի ժամկետով):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու