Պակիստանում գնացքի պայթեցման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Աշխարհ
Պակիստանում առնվազն յոթ մարդ է զոհվել երկրի Բելուջստան արևմտյան նահանգում գնացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ինչպես նշվում է, պայթյունը տեղի է ունեցել Քվետայից Ռավալփինդի ընթացող մարդատար գնացքի վագոններից մեկում, երբ շարժակազմը գտնվում էր Սիբի քաղաքի կայարանում: Միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն քսան մարդ:
Պատահարի հանգամանքները, ինչպես նաև զոհվածների և տուժածների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)