«Ռուսաստանը պատրաստ է քննարկելու Ուկրաինայի իրադրության կարգավորման բազմակողմ ձևաչափը». Լավրով
Աշխարհ
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի իրադրության կարգավորման բազմակողմ ձևաչափը քննարկել Եվրոպայի երկրների, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ուկրաինական կողմի մասնակցությամբ: Այդ մասին ապրիլի 8-ին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք, իսկապես, պատրաստ ենք քննարկելու բազմակողմ ձևաչափը, որում ներկայացված կլինեն եվրոպացիները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ուկրաինական կողմը»,-ասել է նախարարը:
ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների ձևաչափը, ինչպես նաև ժամկետներն ու օրակարգը, որոշված չեն, հայտնել է նախարարը:
«Մենք Ջոն Քերիի հետ որևէ կոնկրետ ամսաթիվ չենք քննարկել, քանի որ, ըստ մեր պայմանավորվածության, անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչպիսին է լինելու ձևաչափը»,-ասել է նա:
Ուկրաինայի հարավը և արևելքը պետք է ներկայացված լինեն միջազգային բանակցություններում, հավելել է ՌԴ-ի ԱԳ նախարարը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու