Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Քեսաբում խաղաղ բնակչության վրա հարձակումները
Աշխարհ
Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ու Քեսաբ գյուղաքաղաքի ճակատագիրը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է \Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը մամուլի ասուլիսի ժամանակ Քեսաբի դեպքերի վերաբերյալ լրագրողի հա րցին ի պատասխան նշել է, որ Չինաստանի համար ընդունելի չէ խաղաղ բնակչության նկատմամբ ցանկացած ոտնձգություն:
«Չինական կողմը հերթական անգամ կոչ է անում Սիրիայում գործող ուժերին անհապաղ դադարեցնել բռնությունն ու գործադրել ջանքեր խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար, այդ թվում` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների: Չինական կողմը կոչ է անում նաև, որ կարճ ժամանակահատվածում մեկնարկի ժնևյան բանակցությունների երրորդ փուլն ու սիրիական հարցի առնչությամբ քաղաքական որոշում կայացվի, որպեսզի մոտ ապագայում հաստատվի խաղաղություն և կայունություն Սիրիայում»,- ասել է Խուն Լեյը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու