Թել Ավիվում բացվել է աղբից պատրաստված քանդակների ցուցահանդես
Աշխարհ
Գերմանացի նկարիչ ՀԱ Շուլտը Թել Ավիվ է բերել իր Trash People ցուցահանդեսը: Աղբից պատրաստված 500 քանդակները տեղավորվել են Արիել Շարոնի զբոսայգում, որտեղ տակավին վերջերս գտնվում էր Իսրայելի ամենամեծ աղբակույտը: Մարդկանց ֆիգուրներն ստեղծելիս հեղինակն օգտագործել է տասնյակ տոննաներով զանազան թափոններ՝ համակարգիչների դետալներից մինչև հին ավտոմոբիլների մասեր: Թել Ավիվում ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 26-ը:
Իր ցուցանմուշները ՀԱ Շուլտը ներկայացրել է մոլորակի տարբեր անկյուններում՝ Նյու Յորքում, Փարիզում, Հռոմում, Մոսկվայի Կարմիր հրապարակում, եգիպտական բուրգերի մոտ՝ Գիզայում, Չինական մեծ պարսպի վրա և նույնիսկ Անտարկտիդայում:
«Այս ինստալացիան ես սկսել եմ ստեղծել 20 տարի առաջ,- ասում է գերամանացի նկարիչը:- Այն կարծես հայելի է, որն աշխարհին ցույց է տալիս հենց մեզ: Մենք աղբ ենք ստեղծում և ինչ-որ ժամանակ ինքներս աղբ կդառնանք, եթե չփոխենք մեր մտածողությունը: Մենք պետք է փոխվենք, նախքան աշխարհը կփոխի մեզ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու