Լուգանսկում բանակցությունների արդյունքում ցուցարարները լքել են Անվտանգության ծառայության շենքը
Աշխարհ
Ինչպես հաղորդել է «Ուկրինֆորմը», Լուգանսկում բանակցությունների արդյունքում ապրիլի լույս 9-ի գիշերը 51 մարդ դուրս է եկել ավելի վաղ գրավված Անվտանգության ծառայության շենքից: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կայքը` նշելով, որ նրանցից ոչ մեկը մարմնական վնասվածքներ չի ստացել:
Շենքն արգելափակած մարդիկ հնարավորություն են տվել այնտեղ մտնելու Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներին, որոնք ավելի ուշ անարգել հեռացել են շենքից: Բանակցությունները շարունակվում են:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին արմատականները Լուգանսկում ականապատել են Անվտանգության ծառայության շենքը և այնտեղ պատանդ են պահում շուրջ 60 քաղաքացու: Մինչդեռ անջատականների կողմնակիցները ժխտել են պատանդ վերցնելու փաստը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու