Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը 

«Ականատեսը». Ապրում էին Կարսում` ինչպես դրախտում (լուսանկարներ)

Հասարակություն

Հայաստանում և նրա սահմաններից դուրս հանրության լայն շրջանակների ուշադրությունը գրաված «Արմենպրես» լրատվական գործակալության արդեն մեկ ու կես տարվա կենսագրություն ունեցող «Ականատեսը» հատուկ նախագիծը կարճատև դադարից հետո վերսկսում է իր ընթացքը' այս անգամ ներկայանալով հա վատարիմ ընթերցողին Հայոց ցեղասպանության' Հայաստանի տարածքում բնակվող վերջին ականատես-վերապրողների պատմություններով:

Նախագծի հերոսուհին 1915 թվականին Կարսում ծնված Մարգարիտ Մխիթարյանն է: Նա, ինչպես ինքն է բնորոշում, Կարսի կողքի գյուղից է, որի անունը չի հիշում: Ջարդերը սկսվելուն պես ծնողները վերցնում են նրան և եղբորը' գաղթելով Արևելյան Հայաստան: Մարգարիտն այդ ժամանակ ընդամենը մի քանի ամսական էր, եղբայրը երեք տարեկան' «բաց գույնի մազերով»: Նա մորից է լսել, որ եղբոր շեկ լինելու պատճառով դեմքին մուր են քսել, որ թուրքերը չտանեն իրենց հետ: Կարսից պատմության հերոսուհու վերհուշը հարուստ չէ: Հիշողության մեջ դաջվել է տեղի ժողովրդի շրջանում հայտնի, իրեն էլ մորից փոխանցված աղոթք, որն առ այսօր հիշում է:

...Ճրագ, ճրագ, ճշմարիտ, Ճշմարխոտիկ Մարտիրոս,

Իմ սիրելի Քրիստոս, Քրիստոս հեծավ ձին ու ջորին,

Գնաց արդար վեր քաղաք,

Բերեց լուսեղեն պսակ:

Տունը կար' երկաթ էր,

Բոլորը վեր պողպատ էր:

Սուրբ Հռիփսիմեն քնած էր,

Սուրբ Կարապետն արթուն էր,

Մասիսը վեր պռնկին էր,

Քաջ գավազան դռան փակ էր,

Թազա հացի հոտն ընկավ,

Հելեք, տեսեք' ով եկավ ...

«Կարսն իրենց համար դրախտային երկրր է եղել: Իրենք շատ լավ են ապրել այնտեղ, հարուստ են եղել»,- պատմում է հերոսուհու աղջիկը' Գայանեն: Նրա խոսքով` մայրը, թեև կրթություն չի ստացել, սակայն հմուտ դերձակ է: Հագուստ, թե կարպետ նա կարողացել է վարպետորեն պատրաստել: «Մարդուն մեկ հայացք նետելը բավական էր, որ կարողանար նրան համապատասխան հագուստ կարել»,-հավաստիացնում է դուստրը: Նրա խոսքով` ինչպես շատ գաղթականների, այնպես էլ իր մոր անցած ուղին դժվարություններով լեցուն է եղել:

Պատմական տեղեկանք

Կարս (նաև՝ Ղարս), քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի նահանգի մայրաքաղաքն է։ 1918 թ-ի ապրիլի 25-ին Անդրկովկասյան սեյմը լավ զինված կայազոր ունեցող Կարսն առանց կռվի հանձնել է թուրքերին. 1919 թ-ի մայիսին քաղաքն անցել է Հայաստանի առաջին հանրապետությանը (1918–20 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիվ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զորքերը, կրկին առանց դիմադրության, գրավել են Կարսը եւ կոտորել 8 հազար հայի: 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Կարսը հանձնվել է Թուրքիային: Ներկայումս Կարսը ունի 54 հազ. բնակիչ։ Նա մնացել է գավառական հետամնաց քաղաք և իր տնտեսությամբ ու մշակույթով, և արտաքին տեսքով։Կարսի պատմաճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը Մայր եկեղեցին է (X դար): Կարսում են ծնվել հայ մշակույթի ու գիտության մի շարք երախտավորներ, այդ թվում՝ բանաստեղծ Եղիշե Չարենցը:

Նախագծի ստեղծագործական խումբը Մարգարիտ Մխիրաթյանի պատմությունը հավաքագրել է մայիսին: Հենց այս ժամանակահատվածը ցեղասպանության ականատեսն ասոցացնում է իր ծննդյան հետ: «Տատիկս իր ծննդյան օրն ու ամիսը հստակ չգիտի, ասում է ծնվել եմ մայիսի վերջին' ծաղկունքին»,- ասում է Մարգարիտի թոռնիկը' Մարիամը:

Նա բնակվում է Մոսկվայում, բայց երբեք առիթը բաց չի թողնում տարվա ընթացքում գոնե մեկ անգամ Երևան գալու' տատիկին տեսնելու համար: «Ամեն անգամ, երբ գալիս եմ, ասում եմ գոնե այս անգամ էլ տեսնեմ տատիկիս»,- անկեղծանում է թոռնուհին, ով տատիկին բնութագրում է որպես ուժեղ, խելացի և բարի կին:

Մարգարիտն ունի ութ երեխա: Նրանցից հինգն են այժմ կենդանի: Ամուսինն արմատներով Վանից է եղել: Ականատեսն օրվա մեծ մասն անցկացնում է անկողնում: Մտածկոտ հայացքով է նայում դիմացինին, տարիքը չմատնող գեղեցիկ ձեռքերը նրբորեն գլխի տակ դրած: Ծերունական տարբեր խնդիրներ ունեցող, բայց իր տարիքի համեմատ ֆիզիկապես առողջ կինը 2015 թ. գարնանը կդառնա 100 տարեկան: Նա մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայի տարածքում տեղի ունեցած ոճրագործության հասակակիցն է:

«Ականատեսը» հատուկ նախագծի ստեղծագործական խումբը երևանյան շարքի առաջին մասն ամփոփել էր դեռ 2013 թ. հուլիսին:

Մարգարիտ Մխիթարյանի հետ մեզ չէր հաջողվել կապ հաստատել իր բնակության վայրի' փողոցի (Կորենական-Ադանա) անվանափոխության պատճառով: Ականատեսին գտնելու հարցում մեզ աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանին:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները' Արևիկ Գրիգորյանի

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է
Ամենադիտված