Ադրբեջանում քննարկվող թեմաներից է աղջիկների կուսաթաղանթի վերականգնումը
Բլոգոսֆերա
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում ոչ այնքան բաց ու քննարկվող թեմաներից է աղջիկների կուսաթաղանթի վերականգնումը: Սակայն, ինչպես երևում է, սա բավական տարածված երևույթ է: Խնդիրը կայանում է նրանում, որ հարևան երկրում պետական բժշկական հաստատություններում արգելված է նմանատիպ վիրահատություն իրականացնել, և այդ ամբողջ «պատասխանատվությունը» իրենց վրա են վերցնում մասնավոր հիվանդանոցներն ու կլինիկաները:
Լրագրողներից մեկին հաջողվել էր հարցազրույց վերցնել վերոնշյալ կլինիկաներից մեկի գլխավոր գինեկոլոգից, որի անունը չի նշվում: Եվ ահա նա նշել է, որ նման վիրահատություններ կատարվում են խիստ գաղտնի և վստահելի մարդկանց միջնորդությամբ, քանի որ եթե այդ մասին իմանան, ապա բժիշկները լուրջ խնդիրներ կունենան առաջին հերթին օրենքի հետ, էլ չասած սույն «օրիորդի» ապագա ամուսնու բարեկամների մասին: Իսկ ինչ վերաբերվում է վիրահատության արժեքին, այն տատանվում է 600-1500 մանաթի միջև (1000-2500 ԱՄՆ դոլար): Այն կախված է, թե ամուսնությունից քանի օր առաջ է տեղի ունենում կուսաթաղանթի վերականգնումը:
Սա էլ հարևան երկրի հասարակության մութ կողմերից մեկի մասին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու