Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ) Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 

«Ադրբեջանի նման բարբարոսական պետությունը տեղ չունի Եվրոպայում»

Բլոգոսֆերա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի իշխանությունների հերթական լկտի քայլը եվրոպական արժեքների և նույնիսկ ԵԽԽՎ-ի դեմ

Հարգելի՛ գործընկերներ, ընդամենը օրեր առաջ Մադրիդում մասնակցում էի ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվում էր Եվրոպայում հասարակական կազմակերպությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին առնչվող զեկույց: Բնականաբար, թե՛ ես և թե՛ այլ պատվիրակներ ներկայացրել ենք ԵԽ տարբեր երկրներում և հատկապես Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին վերաբերող տեսակետներ: Զեկուցողի՝ Պիեր Իվս Լո Բորնի կողմից հրավիրվել և ելույթ էին ունենում փորձագետներ, որոնք ներկայացնում էին իրենց երկրներում հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերաբերմունքը: Ելույթ ունեցողների շարքում էր նաև Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Գյուլնարա Ախուդովան, որը ներկայացրեց Ադրբեջանում ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ գործադրվող խայտառակ ճնշումները, երկրում տիրող անօրինությունները և բռնապետական մթնոլորտը: Ավելին, նա անգամ ԵԽԽՎ-ին էր կոչ անում ավելի արմատական վերաբերմունք ցուցաբերել:

Ադրբեջանի իշխանությունների արձագանքն իրեն ուշացնել չտվեց…

Հանդիպումից ընդամենը մի քանի օր անց Գյուլնարա Ախուդովայի 70-ամյա մայրը բերման էր ենթարկվել և հարցաքննվել ադրբեջանական իշխանությունների կողմից, որից հետո նաև խուզարկվել էր ծեր կնոջ տունը Գյուլնարայի երեխայի ներկայությամբ: Այս իրադարձություններից հետո, ի պաշտպանություն Գյուլնարա Ախուդովայի, ԵԽԽՎ մի քանի պատվիրակներ, որոնց թվում էր նաև զեկուցողը, հրապարակեցին մամուլի հաղորդագրություն առ այն, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները անընդունելի են և հակասում են Եվրոպայի խորհրդի հիմքում դրված արժեքներին: Միևնույն ժամանակ հողորդագրության մեջ նշվում է, որ նման գործողությունները զարմանալի չեն, քանի որ դրանք բռնապետական և կոռումպացված այնպիսի վարչակազմի արգասիքն են, որը ամեն օր ոտնահարում է մարդու իրավունքները և որին որևէ պարագայում չպետք է թույլատրվեր նախագահել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինականության պաշտպանության համար ստեղծված կառույցը, այն է՝ Եվրոպայի խորհուրդը: Այն երկիրը, որը մարդու իրավունքների պաշտպաններին ուղարկում է բանտ, տեղ չունի Եվրոպայում և Եվրոպայի խորհրդում: Բացի այդ չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ պատվիրակները կոչ են անում 2015թ. հունվարյան նստաշրջանին հրատապ կարգով քննարկել այս խնդիրը և արտահայտել հստակ դիրքորոշում:

Ամփոփելով՝ մնում է փաստել, որ Ադրբեջանն իր բարձրագույն ղեկավարության գլխավորությամբ վճռականորեն շարունակում է ամբողջ աշխարհում իր հանցագործ, բռնակալ, անհանդուրժող, արկածախնդիր ու կեղծավոր դեմքը հետևողականորեն բացահայտելու քաղաքականություն՝ մարդկանց ձերբակալությունից մինչև ուղղաթիռի կործանում: Սա հերթական առիթն է Եվրոպայի խորհրդում բարձրաձայնելու այն, ինչ բոլորը, առանց այդ էլ լավ գիտեն. բարբարոսական պետությունը տեղ չունի Եվրոպայում, իսկ նրա դավանած, կերտած ու տարածած արժեքները' Եվրոպայի խորհրդում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քնի կարևորությունը մարդու առողջության համարԱշխարհում ձևավորվում է նոր մրցակցություն միջազգային տրանսպորտային միջանցքների համարԹրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելՆիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին հայտարարություն է արել միջուկային զենքի մասինԿիբերանվտանգությունը դառնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համարՊանամայի ջրանցքը կրկին հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնումԿրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանըՄԱԿ-ում քննարկվել է արհեստական բանականության միջազգային կարգավորման հարցըՖոն դեր Լայեն. 2028-2034 թվականներին ԵՄ ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոնԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԻսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցություններըԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասինԱֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետՌյուտե. ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կստորագրեն տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿՈւղիղ․ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում է
Ամենադիտված