Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Պրիմիտիվ գզվռտոց

Վերլուծական

Առնվազն երկու մարդ՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ու ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, հաստատել են, որ շաբաթներ առաջ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը:

Ըստ ամենայնի՝ հենց այս հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Համենայն դեպս, դրանից հետո Սերժ Սարգսյանը խոսեց Եռյակի 12 պահանջները ևս մեկ անգամ քննարկելու անհրաժեշտության մասին, իսկ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն, ըստ էության, դադարեցրեց հանրահավաքային շարժումը:

Հայաստանի քաղաքական համակարգն անձնավորված է ու փակ: Հիմնական պայմանավորվածությունները կայացվում են փակ դռների հետևում, ու այդ պայմանավորվածություններից տեղյակ չեն լինում ոչ միայն հասարակությունը, այլև կուսակցական շարքերը:

Թերևս սա է պատճառը, որ նշված հանդիպումից հետո, իշխանության ու Եռյակի մյուս գործիչների հրապարակային ելույթները, փոխադարձ մեղադրանքները զրկվել են բովանդակությունից, նմանվել են գզվռտոցի:

Փաստերն առավել քան խոսուն են:

ՀՀԿ-ն իր խոսնակի շուրթերով բարձրաձայնում է, որ Եռյակ ասելով՝ իրենք նկատի ունեն Գագիկ Ծառուկյանին, ոչ թե, ասենք, Լևոն Զուրաբյանին կամ Ռուբիկ Հակոբյանին, կամ գոնե ԲՀԿ-ին: Իշխանության առաջարկած այս կոնֆիգուրացիային ԲՀԿ-ն գործնականում չի հակադրվում, որովհետև հենց Գագիկ Ծառուկյանն է ներկայացվում՝ որպես կոնսոլիդացիայի կենտրոն, հանրահավաքային պայքարի պաուզայի համատեքստում միայն նա է նույնանում Եռյակ կոչված ձևաչափի հետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդավոր լռության ու Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնախույս դիրքորոշումների համատեքստում:

Այս պարագայում, իսկապես կարևորությունից զրկվում են մյուսների ելույթներն ու խոսքը: Ասենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է ավարտված համարել 12 կետերի քննարկումները, հետո՝ մի քանի ժամ հետո, իր խոսնակի միջոցով պատրաստակամություն հայտնել՝ 12 կետերի շուրջ երկխոսության նստել ընդդիմության հետ: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը, կարծես թե, իսկապես համարում է, որ հնչած պահանջների շուրջ այլևս խոսելու բան չունի ընդդիմության հետ, սակայն ստիպված է կատարել այն, ինչ որոշել, հանձնարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱԿ-ն անընդունելի էր համարում հանրահավաքային պայքարի դադարեցումը, նույնիսկ այդ թեմայով հայտարարություն տարածեց հայաստանյան իրականության համար անսովոր կիրակի օրը, սակայն, ի վերջո, հեզ ու խոնարհ մասնակցում է կամ հետևում է այն մարտավարությանը, որը որդեգրել է ԲՀԿ-ն: Այսինքն՝ շրջում են մարզերով, գրասենյակների մուտքի «ԲՀԿ» ցուցանակը փոխարինում են «Համաժողովրդական շարժում» հավակնոտ ու փքուն վերտառությամբ ցուցանակով:

Որևէ հանրապետական, ինչքան ուզում է թող ծաղրի Գագիկ Ծառուկյանի հանրահավաքային ելույթները, միևնույն է՝ Սերժ Սարգսյանը լեգիտիմացնում է նրա ընդդիմադիր առաջնորդությունը, որովհետև ԲՀԿ նախագահի հետ հանդիպում է, թեկուզ ոչ հրապարակային ու հարցեր է քննարկում:

Լևոն Զուրաբյանն ինչքան ուզում է, թող խոսի հեղափոխությունից, միևնույն է՝ Գագիկ Ծառուկյանի սիրտը ոչ թե հեղափոխություն է ուզում, այլ իր «փայն» իշխանության մեջ:

Անձնակենտրոն քաղաքական համակարգերը չեն կարող նպաստել երկրի զարգացմանը, մրցակցային ու ծրագրային միջավայր ստեղծել: Բայց այսպիսին է Հայաստանի այսօրվա քաղաքական համակարգը՝ իր դաժան կանոններով ու հարաբերություններով ու դրանց հակադրվողները վերածվում են մարգինալի՝ Տեր-Պետրոսյանի դիպուկ բնորոշմամբ: Թերևս առաջին նախագահը լռում է, որպեսզի այլոց վերագրած բնորոշումը բումերանգի նման չվերադարձվի իրեն:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված