Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու 

«Ժամանակն է կոտրելու լռությունը». System of a Down-ի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին

Հասարակություն

Աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող համաշխարհային շրջագայությունից առաջ հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարության մեջ խումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությանը, որը կարևոր նախապայման է ապագայում ցեղասպանությունները կանխելու գործում: Ստորև «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ:

«20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան թուրքերի կողմից հայ, հույն և ասորի բնակչության նկատմամբ: Ոճրագործությունը կանխարգելելու և մեղավորներին պատժելու անկարողությունը բերել է մեր ժամանակներում ցեղասպանության կրկնությանը:

Առաջին աշխարհամարտի տարիների զանգվածային ջարդերի իրականացնողները չեն ենթարկվել Նյուրնբերգյան տեսակի հետապնդումների. ոչ մի միջազգային դատարան արդար դատավճիռ չի կայացրել մեղավորների հանդեպ կամ զոհերի իրավունքների վերականգնման և փոխհատուցման ընթացակարգ չի իրականացրել:

Արդարադատության փոխարեն Թուրքիան օգտագործել է նավթին հասանելիության իր իրավունքները և օգտագործել աշխարհաքաղաքական կապիտալը, որպեսզի արգելի Հայաստանի համար Վուդրո Վիլսոնի նախատեսած տարածքային վերականգնումն ու փոխհատուցումը:

Թուրքական պետությունը, չկրելով պատասխանատվություն մի ամբողջ ազգ ոչնչացնելու համար, շարունակում է քաղել հանցագործության իր հարուստ պտուղները: Այդ պետության առաջնորդները, ովքեր աշխարհի կողմից խրախուսվում են իրենց անգործության համար, այսօր փորձում են կիրառել լռեցնելու քաղաքականությունը՝ արգելելով Միացյալ Նահանգներին և այլ երկրների կառավարություններին խոսել այս ոճրագործության մասին:

Առաջին ժամանակակից ցեղասպանության սարսափելի պատմությունները հեղեղել են «Նյու Յորք Թայմսի» առաջին էջերը 1915-ից սկսած: Միացյալ Նահանգների մարդասիրական արձագանքն այդ ոճրագործությանը դիսևորվել է Ամերիկյան կարմիր խաչի գործունեությունից սկսած մինչև «Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կազմակերպության» քայլերը, որոնք մատնանշում են ԱՄՆ գլխավորությունը միջազգային մարդասիրության ոլորտում: Սակայն մինչ այժմ աշխարհը ձախողել է ցեղասապանության մեղավորների պատժի իրականացումը, ինչը ցեղասպանությունների չկանխարգելման վտանգավոր նախադեպ է՝ խրախուսելով բռնակալների կողմից՝ Հիտլերից մինև ալ Բաշիր, զանգվածային սպանությունների մեթոդը որպես իշխանության և ուժի գործիք կիրառումը:

Գերմանական բանակը՝ դաշնակցելով օսմանյան Թուրքիայի հետ և տեսնելով Թուրքիայի՝ պատասխանատվությունից խուսափելը, այս կոտորածներից սարսափելի դաս է քաղել այն մասին, թե ինչպես աշխարհը պատրաստ է աչք փակել պատերազմի պատրվակի ներքո մի ամբողջ ռասայի ծրագրավորված ոչնչացման վրա: Համաշխարհային պատերազմում Ադոլֆ Հիտլեր անունով մի երիտասարդ գերմանացի զինվոր ավելի ուշ նշեց՝ «Ո՞Վ Է ՀԻՇՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ»՝ կազմակերպելով այն, ինչն այսօր կոչվում է Հոլոքոստ:

Մեր պատասխանն է, «ԱՅՈ, ՄԵՆՔ ԿԱՆԵՆՔ ԴԱ»:

Մենք այլևս թույլ չենք տա բռնապետների հանցագործությունները՝ զուգորդված գերտերությունների ագահության, պաշարները յուրացնելու և մեր պատմությունը գրելու վերջիններիս հետաքրքրությունների հետ:

Չնայած ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիային և բազմաթիվ միջազգային մասնագիտացված մարմիններին՝ ներառյալ ԱՄՆ Կոտորածների կանխարգելման գործակալությանը, այս մարդածին հիվանդություններից ամենավատը շարունակում է տարածվել, որովհետև աշխարհի պատասխանը ցեղասպանությանը դիտարկվում է որպես քաղաքական ընտրություն, այլ ոչ թե բարոյական անհրաժեշտություն:

Պահանջելով Հայոց ցեղասպանության հարցի ճշմարտացի և արդար կարգավորում՝ մենք ասում ենք՝ ցեղասպանություններին Այլևս Երբեք չեն կրկնվելու: Մենք այլևս երբեք կողքից չենք հետևի, թե ինչպես են մարդիկ սպանվում որևէ ռասսայի, էթնիկ կամ կրոնական խմբի պատկանելու պատճառով՝ ինչպես դա տեղի ունեցավ Թուրքիայում, նացիստական Եվրոպայում, Արևելյան Թիմորում, Ռուանդայում կամ Դարֆուրում:

Թուրքիայի ներսում արդեն կան քաջ ոգիներ, ովքեր քրեական հետապնդումների, հալածանքների և անգամ բռնության սպառնալիքի ներքո բացահայտորեն կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցել դրա համար: Շատ այլ թուրք քաղաքացիներ էլ կիսում են այս մարդասիրական արժեքները, սակայն դեռևս չեն բարձրաձայնում դրա մասին՝ վախենալով կառավարությունից, որն արդեն երկար ժամանակ է՝ խոչընդոտում է խաղաղությանը, որը կարող է լինել միայն ճշմարտության և արդարության միջոցով: Ժամանակն է կոտրել լռությունը:

Հարյուրերորդ տարելիցի հիշատակման հանդիսավոր արարողությունների շրջանակներում խնդրում ենք՝ միացեք մեզ և Թուրքիայի բարեգութ մարդկանց ճշմարտության և արդարության համար դիրքորոշում որդեգրելու նպատակով պահանջեք նրանց նախագահից և խորհրդարանից ընդունել Թուրքիայի Հանրապետության բարոյական և նյութական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության հարցում:

Ձեր օգնության միջոցով, որպես Թուրքիայի ժողովրդի մարդասիրական համերաշխության ոգով ձեռնարկած պատմական քայլեր՝ սրտացավ կարեկցանքը և արդարությունը ոչ միայն կապաքինեն մեկ ցեղասպանության վերքերը, այլև առավել լայն իմաստով կներկայանան իբրև իրական փոխակերպող քայլ դեպի նոր փուլ՝ մի դարաշրջան, որը զերծ կլինի ցեղասպանությունից

Շնորհակալություն:

«System of a Down»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին
Ամենադիտված