Երգչուհի Մադոննան նոր բոյֆրենդ ունի. Sunday Telegraph
Այլ
Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի Մադոննան, ըստ ամենայնի, նոր բոյֆրենդ ունի: Խոսքը գերմանացի օպերային երգիչ տենոր Յոնաս Քաուֆմանի մասին Է. տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով լոնդոնյան Sunday Telegraph թերթին:
«Նրանք հանդիպել են Լոնդոնում կազմակերպված ֆոտոցուցահանդեսում, և Մադոննան Քաուֆմանին հրավիրել է մասնակցելու իր նոր ալբոմի ստեղծմանը»,-գրում Է հրատարակությունը:
Թերթը նշում Է, որ Քաուֆմանն անցած ապրիլին բաժանվել է իր կնոջից՝ օպերային երգչուհի Մարգարետ Յոսվիգից: Իր հերթին Մադոննան ընթացիկ տարվա սկզբին կապերը խզել Է 26-ամյա հոլանդացի պարող Թիմոր Ստեֆենսի հետ:
«Մադոննային, որը 56 տարեկան է, կարելի է հասկանալ,-նշում է թերթը:-Նա տարիքով իրեն մոտ տղամարդու է ընտրել»:
46-ամյա Քաուֆմանն այժմ ապրում Է Մյունխենում: 2013 թվականին նրան շնորհվել է Բավարիայի պետական օպերայի մեներգչի կոչում:
Նշվում Է, որ այժմ Մադոննան աշխատում Է իր նոր ալբոմի վրա, որը պետք է թողարկվի 2015 թվականին. հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու