«ԿամԱԶ»-ը մերկասառույցի հետևանքով արգելափակվել է Նորատուս-Գավառ ճանապարհին
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 25-ին' ժամը 08.33-ին, ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Գավառ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի, ինչից «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ11 միջպետական ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 05 OU 789 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Թ.) մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու