13 օր անց. վերջին հրաժեշտը հերոս օդաչուներին (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված, ԼՂՀ ՊԲ ուսումնավարժական թռիչք իրականացնող «ՄԻ-24» ուղղաթիռի օդաչուներ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանի և Սարգիս Նազարյանի հուղարկավորությունը:
Չնայած եղանակային վատ պայմաններին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնը բազմամարդ էր: Օդաչուների հարազատների, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ օդաչուների հուղարկավորությանը ներկա էին նաև հազարավոր քաղաքացիներ:
Անձնակազմի զոհված անդամները հետմահու պարգևատրվեցին «Արիության համար» մեդալով:
Տեսանյութը՝ Panorama.am-ի
Լուսանկարը՝ PanArmenian.Net-ի


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու