ՀՀ և ՌԴ արտգործնախարարությունների միջև կայացել են միջգերատեսչական խորհրդատվություններ
Արտաքին Քաղաքական
Երևանում նոյեմբերի 24-ին կայացել են միջգերատեսչական խորհրդատվություններ Հայաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկու մասնակցությամբ: Խորհրդատվությու նների ընթացքում առարկայորեն քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակ:
Պատշաճ ուշադրություն է հատկացվել եվրասիական ինտեգրացիայի զարգացմանը' հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի նախատեսվող անդամակցությունը:
Հանգամանալից քննարկում է ծավալվել 200-ից ավելի պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի կատարելագործման և ընդլայնման հարցերի շուրջ:
Խորհրդատվությունների մասնակիցներին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)