«Հրապարակ». Աբրամ Բախչագուլյանը որոշել է խրախուսել երգեցողությունը ՀՀ-ում
Հայկական Մամուլ
Փորձառու պետական չինովնիկ Աբրամ Բախչագուլյանն իր ուժերը տարբեր ոլորտներում է փորձել: Նա աշխատել է «Մելլաթ» բանկում, ԿԸՀ քարտուղար է եղել, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ: Հիմա էլ որոշել է խրախուսել երգեցողությունը ՀՀ-ում: Բախչագուլյանին վերջերս անընդհատ տեսնում էին Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի անկյունում գտնվող նոր «օբյեկտում». օրերս այն բացվեց շախով-շուխով, մեծ աղմուկով: Գրում է «Հրապարակ»-ը:
Քանի որ կարաոկեն նկուղային հարկում է, շենքի բնակիչները չեն կարողացել տեսնել, թե ներսում ինչ է կատարվում, բայց պատմում էին, որ ամբողջ բակը, որտեղ նախկինում վիզաների վարչությունն էր, շրջապատված է եղել շքեղ մեքենաներով: Իսկ դրսում կարաոկեի տերը պլազմա-հեռուստացույց է դրած եղել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու