Ադրբեջանում շարունակվում է ԼՂ այցելած ուկրաինական հեռուստաալիքի դեմ հիստերիան
Ադրբեջան
Ադրբեջանում շարունակվում է ուկրաինական «1+1» հեռուստաալիքի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նկարահանումներ անցկացնելու շուրջ հիստերիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը դժգոհություն է հայտնել այդ երկրի ԱԳՆ-ին' հիշյալ հեռուստաալիքի կողմից ԼՂՀ-ում նկարահանված ռեպորտաժ ցուցադրելու կապակցությամբ, որում ներկայացվել է ԼՂՀ-ում տիրող իրական իրավիճակը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ առնչությամբ հերթական անգամ ընկել էր հիստերիայի մեջ եւ պահանջել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունից' ստուգել ուկրաինական հեռուստաընկերության խմբի' ԼՂՀ կատարած այցի փաստը:
Ուկրաինական «1+1» հեռուստաալիքը ԼՂՀ-ում նկարահանել է «15- Հանրապետություններ» հեռուստահաղորդումը եւ ռեպորտաժ պատրաստել Արցախի վերաբերյալ:
Ամենայն հավականությամբ ուկրաինական «1+1» հեռուստաընկերության աշխատակիցները ևս կհայտնվեն տաբեր երկրների քաղաքական, հասարակական, մշակութային բազմաթիվ գործիչների շարքում, որոնք ընդգրկվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»' ԼՂՀ այցելելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու